ԳլխավորԼուր

«Նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ». Արցախի նախագահ

Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին՝ պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու և փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար:

Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նման գործելաոճը համարում եմ անընդունելի, իսկ այսուհետ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ:

Օրինականություն ապահովելու և համավարակի տարածումը կանխարգելելու համար պատասխանատու ենք բոլորս, և ոչ ոք չպետք է իրեն արտոնյալ համարի»,-նշված է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Comment here