ԳլխավորԼուր

ԱՄՆ մուտքի արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին եւ ուսանողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք բերել «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ըստ նախագահի, այս քայլի նպատակն է պաշտպանել ամերիկյան աշխատանքի շուկան օտարերկրա քաղաքացիների հոսքից:

Նշվում է, որ արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին եւ ուսանողներին: Կախված իրավիճակից՝ որոշմամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:

Comment here