ԳլխավորԼուր

Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերը միացան ՌԴ-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Լուգանսկի ու Դոնեցկի չճանաչված հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը, ինչպես նաև Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի վարչակազմերի ստորագրել են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմ մտնելու մասին պայմանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Գեորգիևյան պալատում։

Ռուսաստանի Պետդուման դեռ պետք է վավերացնի համաձայնագիրը։

Տեղեկացնենք, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:

Հիշեցնենք, որ 2022 թ. փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։