ԳլխավորԼուր

«Միսս Բելառուս»-ը կոչ է արել վերջ տալ բռնություններին ու անկարգություններին

«Միսս Բելառուս-2018», Բելառուսի Ալգային ժողովի ներկայացուցիչների պալատի անդամ Մարիա Վասիլեւիչը կոչ է արել վերջ տալ բռնություններին ու անկարգություններին, տեղեկացնում է Interfax-ը։

Ինստագրամյան իր էջում նա գրել է.

«Նրանք, ովքեր դաժանություն են դրսեւորում ու բռնություն են կիրառում անպաշտպանների նկատմամբ… Եվ նրանք, ովքեր անկարգություններ են հրահրում… Վերջ տվեք անկարգություններին։ Նայեք իրար աչքերի մեջ։ Նայեք ձեր շուրջը… Բելառուսն արժանի չէ այսպիսի ցավի»։

Վասիլեւիչը Ներկայացուցիչների պալատի ամենաերիտասարդ անդամն է։ Նրան բազմիցս տեսել են երկրի նախագահ Լուկաշենկոյի շրջապատում։

Comment here