ԳլխավորԼուր

Բժիշկները պայքարում են Աբովյանում վթարից ծանր վնասվածքներ ստացած աղջկա կյանքի համար

Հիվանդանոց

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Աբովյանի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 5 մարդ։