ԳլխավորԼուր

ՃՏՊ մերկասառույցի պատճառով Սիսիան-Գորիս ճանապարհին. կա զոհ

Ավտովթար Սիսիանի ճանապարհին

Մարտի 4-ին, ժամը 17:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի 17-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով բախվել են «Mercedes-Benz Vito» (վարորդ՝ Գ. Շ.,  ծնված 1966 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) մակնիշի ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mitsubishi pajero» ավտոմեքենայի ուղևոր Ա. Դ.-ի (ծնված 1977 թ.) դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: