ԳլխավորԼուր

Ավտովթարից հետո հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է վարորդի այրված դին

Հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Աշտարակի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21։56-ին։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի։

Comment here