Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Որքան հայ գերի կա Բաքվում. վարչապետի պաշտոնակատարը թվեր է հնչեցրել

Հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ առայսօր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։

Ոչ պաշտոնական շրջանառվում էր գերիների մոտ 200 թիվը։

Հրադադարից ի վեր Հայաստան են վերադարձել 88-ը։

Comment here