ԳլխավորԼուր

Ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

Անահիտ Դանիելյան

Ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը, հայտնում են ԱրՊՀ-ից: 

«Ցավով տեղեկացանք, որ այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։

Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։

Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում եմ Անահիտ Դանիելյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը։ Ա. Դանիելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։