ԳլխավորԼուր

Գործարկվել է ծնողների համար նախատեսված BarevBalik.am-ը

Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

BarevBalik.am առցանց հարթակն ու նույնանուն բջջային հավելվածն ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիներին ծնողների աջակցմանը:

Այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։

Նպատակն է թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։

Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։

Հարթակի՝ վերարտադրողական առողջության, հղիության և երեխաների առողջության ու զարգացման համար նախատեսված այլ հնարավորություններից են՝ համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, բժշկական ծառայություններ մոտակայքում, երեխայի աճի պատմություն, երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն և այլն։