ԳլխավորԼուր

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած 4 երեխաներ

Հիվանդանոց

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած 4 երեխաներ` տարբեր աստիճանի վնասվածքներով: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն։

«Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ` ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից: