ԳլխավորԼուր

ԿԳՄՍ և ԱՍՀ նախարարներն այցելել են «Մանկան տուն»

Ամանորի նախաշեմին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այցելել են Երևանի «Մանկան տուն»:

Բարձրաստիճան հյուրերն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել են փոքրիկներին և ամանորյա նվերներ հանձնել։

Վահրամ Դումանյանը, Նարեկ Մկրտչյանն ու Ժաննա Անդրեասյանը շփվել, զրուցել են երեխաների հետ, լսել նրանց երազանքների մասին, խաղաղ ու անհոգ մանկություն մաղթել՝ կարևորելով պետության հոգածությամբ ապրող փոքրիկների նկատմամբ ջերմության ու հոգատարության շարունակական ապահովումը։