2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 16,5 հազար երեխա է զոհվել, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Մահացած երեխաների թիվը հասել է 16 503-ի, որից 916-ը մինչև մեկ տարեկան երեխաներ են, 4365-ը՝ 1-5 տարեկան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է նաև 6-12 տարեկան ավելի քան 6 հազար երեխա և 13-15 տարեկան ավելի քան 5 հազար դեռահաս:
Տեղեկացնենք, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր պատերազմի ընթացքում զոհվել է, տարբեր տվյալներով՝ 46-ից 53 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 120 հազարը։
Իսրայելի կողմից զոհվել է ավելի քան 1800 մարդ, այդ թվում ՝ 846 զինվորական և 68 ոստիկան։
Հավելենք, որ երեկ երեկոյան Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալության ժամանակ Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգեսը բղավել է «Ազատություն Պաղեստինին» կարգախոսը: