ԳլխավորԼուր

Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է տոնելու

Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է՝ նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախատեսվում են «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում, տիկնիկների պատրաստում, պղպջակներով համարներ, պարային ֆլեշմոբ, հսկա պաստառների գունազարդում, պարային ու հայելային շոուներ, մրցույթ մայրիկների և երեխաների համար և այլն:

Ելույթ կունենան երգիչ Դավուլն ու երգչուհի Մեգգին։ Այդ օրը երեխաների համար այգու մուտքն անվճար է։