ԳլխավորԼուր

Վանաձորցի Զորիկ Պողոսյանը հերթական ռեկորդն է սահմանել

Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը Դյուցազնագրքի հերթական ռեկորդն է սահմանել` այն նվիրվելով Ղարաքիլիսայի հերոսամարտին։

«Մայիսի 27-ին սահմանեցի համաշխարհային սենսացիոն ռեկորդ` 175 կգ ուսերիս վրա նստած քայլեցի 1 մետր 90 սմ` 12 քայլ կատարելով, որից հետո կատարելով շրջադարձ 8 քայլով` կանգնեցի և առանց հանգստի կքանստեցի 8 անգամ»,– ֆեյսբուքյան էջում գրել է Զորիկը։

Զորիկ Պողոսյանը ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է, միջազգային կարգի սպորտի վարպետ։ Արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ։