ԳլխավորԼուր

Փրկարարները գտել են 3 օր առաջ գետն ընկած քաղաքացու դին

Գես Աճանան, Սյունիք

Ապրիլի 6-ին, ժամը 08։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից։

Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․ Փ․-ի դին։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել  էին։ Հետագա որոնումները տևել են 3 օր։