ԳլխավորԼուր

Գլենդելը կրկին հայ քաղաքապետ ունի

Արդաշես Քասախյան («Արդի»)

Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես Քասախյանը («Արդի») ապրիլի 5-ին ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:

Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից: Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար:

Հիշեցնենք, որ Գլենդեյլը տարբեր տարիներին ղեկավարել են Վարդան Ղարպետեանը, Զարեհ Սինանյանը և այլ հայազգի գործիչներ։