ԳլխավորԼուր

Փարիզի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ու  Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ: