Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, ուղեկցել են Ծիծեռնակաբերդի բարձունք։
Արտուշ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել «Ոգեկոչման գիշեր» համերգային ծրագրի ընթացքում, ինչն էլ հեռարձակվել է ուղիղ եթերով։
Ապրիլի 24-ին Արտուշ Միրզոյանը, տեղյակ չլինելով սահմանափակումների մասին, եկել էր իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանները Միրզոյանին չէին թույլատրել բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Comment here
You must be logged in to post a comment.