ԳլխավորԼուր

Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 11:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:

Comment here