ԳլխավորԼուր

16-ամյա պատանին կատակելիս դանակահարել է ընկերոջը

Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան:

Նախապատրաստվում են նյութեր: