ԳլխավորԼուր

Քաջարանում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա տղային

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն: