ԳլխավորԼուր

Կրակոցներ՝ Նիգավանում. կա 2 զոհ, մի քանի վիրավոր

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով եւս մեկ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ավելի վաղ  լրատվամիջոցները հայտնել էին, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում, նախնական տվյալներով՝ պատճառ է հանդիսացել գործող վարչապետին հայհոյելը։

Ոստիկանությունից, սակայն, տեղեկացրել են, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է՝ խոստանալով մանրամասներ հայտնել ավելի ուշ։

Մահացածներից մեկը ԱԱԾ աշխատակից էր։