ԳլխավորԼուրՀայաստանս

Ապարանում նշվեց Հանրապետության տոնը և Բաշ-Ապարանի հերոսամարտի 107-ամյակը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր Ապարանում մեծ շուքով նշվեց Հանրապետության և Ապարանի հերոսամարտի 107-ամյակը։

Տոնական Ապարանն իր դռները բացել էր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից ժամանած հյուրերի առջև՝ ևս մեկ անգամ դառնալով համազգային միասնության ու հպարտության կենտրոն։

Տոնական շքերթը մեկնարկեց Ապարանի քաղաքային հրապարակից։ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը ուղեկցեց կառավարության ներկայացուցիչներին և հյուրերին՝ ներկայացնելով տոնակատարության բաղադրիչները և քաղաքում տիրող տոնական մթնոլորտը։

Բաղրամյան փողոցի ողջ երկայնքով տեղադրված էին մշակութային տաղավարներ, արվեստի գործերի ցուցադրություններ, ազգային ուտեստների ու ձեռագործ աշխատանքների ներկայացումներ՝ արտահայտելով մեր համայնքների մշակութային բազմազանությունն ու ինքնատիպությունը։

Տոնական օրը ուղեկցվեց ազգային երգ ու պարով, ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, մարզական և մշակութային ներկայացումներով։

Ապարանը ևս մեկ անգամ դարձավ միասնականության, հոգևոր և ազգային արժեքների պահպանման ու համախմբվածության խորհրդանիշ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews