Այսօր Հանրապետության տոնի առթիվ Վանաձորում՝ Կոտրված եկեղեցու մոտ, որը Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթող է, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերին 107-ամյակին նվիրված միջոցառում անցկացվեց։
Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնոր Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ, աշխատակիցներ, Գուգարաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ ։
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնոր Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հայրապետությամբ կատարվեց «Հանրապետական մաղթանք»։
Ելույթներով հանդես եկան Արկադի Փելեշյանը, Հովհաննես Ավետիսյանը։
Տոնական միջոցառմանը ելույթ ունեցան Վանաձորի կամերային երգչախումբը և ասմունքող Ջիվան Սարգսյանը։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշակոթողի մոտ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews