ԳլխավորԼուր

«Տանիքը՝ Հայաստան». Ազգային փոքրամասնությունների օրը նշվել է Ապարանում

«Տանիքը՝ Հայաստան». Ազգային փոքրամասնությունների օրը նշվել է Ապարանում

Հոկտեմբերի 5-ին Ապարանի մշակույթի տանը տեղի է ունեցել «Տանիքը՝ Հայաստան» խորագրով տոնական միջոցառում, որը նվիրված էր Ազգային փոքրամասնությունների օրվան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Տոնական ծրագրին մասնակցել են Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառումն ընդգրկել է երկու հիմնական բաղադրիչ՝ մշակույթ և խոհանոց։

Ծրագրի առաջին հատվածում՝ Ապարանի մշակույթի տան դահլիճում, կայացել է համերգային ծրագիր, որի ընթացքում տարբեր համայնքների երգի և պարի համույթները հանդես են եկել ազգային երգերով, պարերով և երաժշտական կատարումներով՝ արտացոլելով Հայաստանում ապրող ժողովուրդների բազմազան մշակութային ժառանգությունը։

Մշակութային ծրագրին հաջորդել է ազգային խոհանոցների ցուցադրությունը․ հատուկ ձևավորված համտեսի անկյունում համայնքների ներկայացուցիչները ներկաներին հյուրասիրել են ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով դրանց բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews