Բժշկության ու ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկովը, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»
Գիտնականների հայտնագործությունները խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը, որոնցից մի քանիսն այժմ կլինիկական փորձարկումների փուլում են։
Հավելենք՝ բժշկության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել էր ամերիկացի գիտնականներ Վիկտոր Էմբրոսին ու Գարի Ռավկանին ՝ միկրոՌՆԹ մոլեկուլների աշխատանքը կարգավորող գեների հայտնաբերման համար։
2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



