ԳլխավորԼուր

Հայտնի է 2021 թվականի Գրականության նոբելյան մրցանակակիրը

Աբդուլրազակ Գուրնա

Զանզիբարցի (մտնում է ժամանակակից Տանզանիայի կազմի մեջ) Աբդուլրազակ Գուրնան դարձել է 2021 թվականի գրականության նոբելյան մրցանակակիր, տեղեկացնում է BBC-ն։

Այդ մասին այսօր հայտարարել Շվեդական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը։

Ակադեմիայի ձեւակերպման մեջ նշվում է, որ մրցանակը տրվում է աֆրիկյան մայրցամաքում գաղութացման հետեւանքների ու մշակույթների եւ մայրցամաքների միջեւ դեգերող փախստականների ճակատագրի վրա դրա ազդեցության անզիջում ու ցավագին գիտակցման համար։

Գուրնան ապրում է Բրիտանիայիում ու գրում է անգլերեն՝ ռեալիզմի ժանրում։

Նրա ամենահայտնի վեպերից են «Դրախտ» (1994) ու «Դասալքություն» (2005) ստեղծագործությունները։

Նրա վերջին գիրքը՝ «Մանրախիճե սիրտը», լույս է տեսել 2017 թվականին։

Աբդուլրազակ Գուրնայի գրքերից

Comment here