ԳլխավորԼուր

Հայտնի են «Տոնապետ 2024» գրական մրցույթի հաղթողները

Վրեժ Իսրայելյանի անվան «Տոնապետ 2024» գրական մրցույթ

Ապրիլի 2-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Վրեժ Իսրայելյանի անվան «Տոնապետ 2024» գրական մրցույթի մրցանակաբաշխությունը։

Առաջին մրցանակի արժանացավ Արփի Ոսկանյանը «Իմ կյանքի շները» պատմվածքի համար։

Երկրորդ մրցանակը շնորհվեց Կարեն Ղարսլյանին «Չհաշված փիղը» պատմվածքի համար։

Երրորդ մրցանակի դափնեկիր դարձավ Էրիկ Բեկնազարյանը «Ազատագրման փիլիսոփայությունը» պատմվածքի համար։

Երիտասարդական մրցանակը բաժին հասավ Երջանիկ Հարությունյանին «Կորցնելով պատյանը» ստեղծագործության համար։