ԳիտությունԳլխավորԼուր

Anthropic-ը ներկայացրել է Claude for Education ծրագիրը՝ ձեռնոց նետելով ChatGPT Edu-ին

Ժամանակակից դասասենյակ

Anthropic-ը ներկայացրել է Claude for Education ծրագիրը, որը նախատեսված է բարձրագույն կրթության ոլորտի համար, նշված է «Գիտություն և տեխնոլոգիա» ֆեյսբուքյան էջում։

Այս նոր հնարավորությունը ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմին տրամադրում է արհեստական բանականությամբ աշխատող Claude չաթբոտը՝ ուսումնական գործընթացը բարելավելու համար։ Հատուկ «Learning Mode» գործառույթը նպաստում է քննադատական մտածողության զարգացմանը՝ ուսանողներին ուղղորդելով հարցերի միջոցով և տրամադրելով հետազոտական աշխատանքների ու դասապրոցեսների ձևանմուշներ։

Anthropic-ը համագործակցում է մի շարք համալսարանների, ներառյալ Նորթիսթերն համալսարանը և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետ, ինչպես նաև ինտեգրում է Claude-ը Canvas կրթական հարթակին։ Այս քայլով Anthropic-ը մրցակցում է OpenAI-ի ChatGPT Edu ծրագրի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել արհեստական բանականության դերը կրթության մեջ։