ԳլխավորԼուր

Ապարանում պտտահողմը բազմաթիվ ավերածություններ է գործել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ապարանում ու Լուսագյուղ գյուղում հունիսի 15-ին ուժգին քամին ու պտտահողմը, նախնական տվյալներով, վնասել է՝

  • -50 բնակելի տուն,
  • -20 խանութ,
  • -20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,

-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։

Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:

Ապարանը հոսանքազրկված է, դրա պատճառով չի աշխատում ջրի պոմպակայանն ու ջուր չկա, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։

Մարմնական վնասվածք է ստացել 4 անձ, նրանցից մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնություն, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության։

Այժմ ընթանում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Պտտահողմի, ուժին քամու հետեւանքներն Ապարանում
Պտտահողմի, ուժին քամու հետեւանքներն Ապարանում

Պտտահողմի, ուժին քամու հետեւանքներն Ապարանում