ԳլխավորԼուր

Ուժեղ քամուց էլեկտրական սյունը և տան տանիքն ընկել են ճանապարհին

Հուլիսի 2-ին, ժամը 20:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը (մոտ 7մ) և տան տանիքը ընկել են ճանապարհին:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը և պոկված տանիքը (մոտ 70 քմ)՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը դարձնելով անցանելի:

***

Հուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ այն դարձնելով անցանելի։

Comment here