ԳլխավորԼուր

Ուժեղ ավազամրրիկ՝ Ավստրալիայում. տեսանյութ

Ուժեղ ավազամրրիկ է անցել Ավստրալիայի հյուսիս-արեւմտյան Քվիսլենդ նահանգով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով 9News հեռուստաալիքին։

109 կմ/ժ արագությամբ քամին նարնջագույն փոշու ու ավազի ամպեր է շարժել Բուլիա քաղաքի ուղղությամբ։ Բարեբախտաբար, վատ եղանակը տեւել է ընդամենը 10 րոպե. հաջորդած անձրեւը մաքրել է օդը փոշուց։

Ականատեսների պնդմամբ՝ դա իրենց տեսած ամենամեծ ավազամրրիկն էր Քվիսլենդում։