ԳլխավորԼուրԽճանկար

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստն ամուսնացել է

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Զաքարիա Սանոգոն ամուսնացել է։ Տեղեկությունը հայտնում են «Արարատ-Արմենիայից»։

«Շնորհավորում ենք «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Զաքարիա Սանոգոյին ամուսնության կապակցությամբ։

Ցանկանում ենք երջանիկ համատեղ կյանք և բազում անձնական հաջողություններ»,-նշված է ակումբի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Զաքարիա Սանոգոն Բուրկինա-Ֆասոյի հավաքականի անդամ է։