ԳլխավորԼուր

Հարսանիք՝ Դադիվանքում

«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել հայկական հարսանիքից։

Նշվում է, որ Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանը պսակադրվել են Դադիվանքում այսօր`դեկտեմբերի 27-ին:

«Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին վանքը պաշտպանելու համար և ուրախ են, որ տեղի ունեցածից հետո անգամ նրանք հնարավորություն ունեն պսակադրվելու այդ սուրբ վայրում»,–գրել է Պեգովը:

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Դադիվանքը պաշտպանում են ռուս խաղաղապահները։

Comment here