ԳլխավորԼուր

Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհից մահացել ու տուժել են հարյուրավոր մարդիկ

Հրդեհ Իրաքում՝ հարսանիքի ժամանակ

Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 450 մարդ է մահացել և վնասվածքներ ստացել, նշված է Իրաքի Կարմիր կիսալուսնի կազմակերպության Х միկրոբլոգում։

Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ Մոսուլ քաղաքից դեպի արևելք գտնվող հարսանեկան սրահներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի, ավելի քան 200 մարդ տուժել է։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է փակ տարածքում հրավառություն կազմակերպելու պատճառով։