Երգչուհի Իվետա Մուկուչյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Դադիվանքից ու կից գրառում կատարել.
«Եթե ես երբևէ կասկածել եմ Աստծուն, հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է նրան քո սրտին մոտ պահելը: Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետև «Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության համաձայն՝ Դադիվանքը պետք է անցներ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ Դադիվանքը չի հանձնվի, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։