Դադիվանքը չի հանձնվելու ադրբեջանցիներին, այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Ինձ զանգեց Արցախի նախագահը ու հարցրեց` այդ ինչ է կատարվում։ Ձեռք չտաք ոչ մի խաչքարի, չհանեք ոչ մի խաչքար։ Դադիվանքը մերն է, ոչ մեկին չենք տալու, ու մերն է մնալու է», — պատմեց Տեր Հովհաննեսը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։