ԳլխավորԼուրՇոուբիզնես

Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի հարսանիքն է

Այսօր Արցախում տեղի է ունենում երգիչ Վլադիմիր Արզումանյանի եւ նրա ընտրյալի` Աննայի հարսանիքը:

Ըստ տեղեկությունների` երգչի ընտրյալը՝ Աննա Հարությունյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի քրոջ դուստրն է։

Վլադիմիրն ու Աննան նշանադրվել էին 2020 թ-ին` Շուշիում: Հարցազրույցներից մեկում երգիչը նշել էր. «Առաջին անգամ Աննային տեսել եմ Ստեփանակերտի հրապարակում. միանգամից սիրահարվեցի… Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Արզումանյանը «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողն է: