Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Պսակադրություն՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

Հարսանիք, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները…

Երջանի՛կ լինեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ամուսնացողները լրագրող Մարիամ Սարգսյանը և կամավոր Հովիկ Հովսեփյանն են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8–ին Ադրբեջանը 2 անգամ հրթիռակոծել է Շուշիի Ղազանչեցոց (Սուրբ Ամենափրկիչ) եկեղեցին։

Comment here