Նոր ուսումնական տարվանից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Տիգրան Մեծ 26 հասցեում իր դռներն է վերաբացելու Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոցը։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Կրթօջախն ունի բազմամյա փորձ և արձանագրած լուրջ արդյունքներ. դպրոցի սաները տարիներ շարունակ մասնակցել են միջազգային երաժշտական տարբեր փառատոնների, գրանցել հաջողություններ՝ արժանանալով դափնիների, նվաճելով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ, իսկ դպրոցականների առարկայական օլիմպիադաներում զբաղեցրել առաջնային տեղեր՝ արժանանալով դիպլոմների, պատվոգրերի, գովասանագրերի։
Դպրոցում աշակերտների հայտագրման գործընթացը սկսված է։ Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 097282690, 097304017 հեռախոսահամարներով։
Հավելենք, որ 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես օկուպացվել է ադրբեջանցիների կողմից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։