ԳլխավորԼուր

Բեքհեմն ու Պելցն ամուսնացել են

Վիկտորյա և Դևիդ Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլին Բեքհեմի և նրա հարսնացուի՝ դերասանուհի և մոդել, միլիարդատիրոջ դուստր Նիկոլա Պելցի երկար սպասված հարսանիքը կայացել է երեկ Ֆլորիդայում։ Երիտասարդները երդումներ են փոխանակել Նիկոլայի հոր առանձնատանը՝ Փալմ Բիչում։

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դա մեծ տոնակատարության առաջին մասն է եղել։ Երկրորդը նախատեսվում է անցկացնել Անգիլայում՝ փեսացուի հայրենիքում, որն ի դեպ, շեֆ-խոհարար է աշխատում։

Նորապսակները մատանիներ են փոխանակել ընտանիքի անդամների և ընկերների ներկայությամբ, որոնց թվում եղել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սերենա և Վինուս Ուիլյամսները, Եվա Լոնգորիան, Գորդոն Ռամզին, Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին, Spice Girls խումբը՝ ամբողջ կազմով, Ջիջի Հադիդը, Նիկոլ Ռիչին, Էլիզաբեթ Հըրլին։