Երևանի «Երազ» այգում ապրիլի 10-ին, ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացին 7 մետր բարձրություն ունեցող ճախրուղուց (զիփլայնից) վայր է ընկել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։ Կայքը նշում է, որ հիվանդանոցում, գիտակցության չգալով, քաղաքացին մահացել է։
Ոստիկանները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։