ԳլխավորԼուր

ՀՀ-ն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է ադրբեջանական կողմին

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, հայտնում են ՊՆ-ից։

Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Հիշեցնենք, որ հայկական կողմը ադրբեջանցի 2 զինծառայողի գերի էր վերցրել Ջերմուկի շրջանում։