ԳլխավորԼուր

Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է 24-ամյա քրոջը

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.37-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում մի կնոջ են դանակահարել, հայտնում են ՀՀ ոստիակնությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են տուժածի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրան դանակահարել է 20-ամյա եղբայրը։

Ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ երիտասարդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել նախքննական մարմնին։

Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: