ԳլխավորԼուր

Այսօր նշվում է Վատ պոեզիայի օրը

Այսօր նշվում է Վատ պոեզիայի օրը

Օգոստոսի 18-ին Վատ պոեզիայի օրն է, որը նշվում 2010-ից ի վեր: Այս մասին հիշեցնում է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը։

«Արվեստով զբաղվելը, կարևոր չէ՝ դա լավ ես անում, թե վատ, հոգուդ օգնում է աճել, ի սեր բոլոր սրբերի: Երգեք ցնցուղի տակ, պարեք ռադիոյի ռիթմերով, պատմություններ պատմեք, բանաստեղծություն գրեք ընկերոջը, նույնիսկ՝ վատ բանաստեղծություն: Հնարավորինս լավ արեք դա: Հսկայական պարգև կստանաք: Դուք ինչ-որ բան ստեղծեցիք»,-հորդորում էր ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտը։

Վատ պոեզիայի օրը նշելու գաղափարը ամուսիններ Թոմաս ու Ռուտ Ռոյերինն է։