ԳլխավորԼուր

Ազգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվ

Ազգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվ

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:

Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը վերջինները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։

Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։

Հավելենք, որ Հայաստանում ազգային փոքրամասնություն են եզդիները (31,079), ռուսները (14,076), ասորիները (2,755), քրդերը (1,663), ուկրաինացիները (1,005), հնդիկները (593), պարսիկները (434), հույներն (364) ու վրացիները (222) (2022 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն)։

Ազգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվԱզգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվԱզգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվԱզգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվԱզգային փոքրամասնություններին նվիրված էքսպո՝ Մայրենի լեզվի օրվա առթիվ