ԳլխավորԼուր

Մայրենի լեզվի միջազգային օրն է

Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day):

1952 թվականին Դաքայում (Բանգլադեշ) ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ եւ ի պաշտպանություն իրենց մայրենի լեզվի՝ բենգալերենի:

Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց 2000 թվականից նշել Մայրենի լեզվի միջազգային օրը։

Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում կանգնեցվել է «Պահպանի′ր մայր լեզուդ» հուշարձանը:

Հայաստանում Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է  որպես Հայոց լեզվի՝ ՀՀ պետական լեզվի օր, ինչպես նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների իրավունքների պահպանության օր:

Հայոց այբուբենին նվիրված հուշարձաններ կան ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի ճանապարհին և Օշական գյուղում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին: Աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ մեկ լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային եւ ինտելեկտուալ ժառանգություն:

«Պահպանի′ր մայր լեզուդ» հուշարձանը Սիդնեյում

Comments (1)

  1. […] 21-ը Մայրենի լեզվի օրն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ այն, որպես մայրենի լեզուների […]

Comment here