Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել

Կապան

Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր այսօր՝ ժամը 19:30-ի շրջանականերում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»,-նշված է Սյունիքի մարզի ֆեյսբուքյան էջում։

Comment here