ԳլխավորԼուր

Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք` մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: